Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ՝ ԻԴԵԱԼ համակարգը փոքրիկ ամանորյա, ուրախ տոն էր կազմակերպել սահմանամերձ Ծաղկավան գյուղի մանկապարտեզի երեխաների համար:

Դեկտեմբերի 23-ին, բազմաթիվ նվերներով և ուրախ տրամադրությամբ, փոքրիկներին այցելության էին գնացել Ձմեռ Պապն ու Ձյունանուշը՝ տանելով ամանորյա ուրախ շունչն ու ամենաանիրականանալի երազանքները իրենց հետ: Ուրախ մթնոլորտ, բազմաթիվ ժպտացող ու գոհունակ դեմքեր և, ամենակարևորը, փայլող բազմաթիվ փոքրիկ աչքեր՝ լի ուրախությամբ և երջանկությամբ:

Տեսնելով Ձմեռ Պապիկին` փոքրիկները անչափ ուրախացան՝ ասելով, որ անհամբեր սպասում էին նրան և արդեն գրել էին իրենց նամակները: Պարեցին, երգեցին, խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր ու ստացան ամանորյա գեղեցիկ նվերներ՝ հագուստ, խաղալիքներ:

«Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության ապահովման գործում»,- նշեց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը: