Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Բակո Սահակյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Կարեն Աբրահամյանը, Արթուր Մոսիյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պարգևատրվել են «Անվտանգության մարմիններ 100-ամյակ» հոբելյանական մեդալով»։

«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 18:00-ին ԱԱԾ նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված ԱՀ ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոն օրվան: Հանդիսավոր նիստին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Արցախի Հանրապետության պաշտոնատար այլ անձինք: Հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձ է հղել և մի շարք ծառայողների արժեքավոր նվերներով պարգևատրել նախագահ՝ Բակո Սահակյանը: ՀՀ ԱԱԾ տնօրեն՝ Արթուր Վանեցյանը Հանրապետության Նախագահին և մի շարք պաշտոնատար անձանց ու ծառայողների պարգևատրել է՝ «անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Ծառայության ընթացքում արձանագրած դրական արդյունքների և ի նշանավորումն մասնագիտական տոն օրվան, մի շարք ծառայողների պարգևատրել են ԱՀ Պաշտպանության Նախարարը, ԱՀ Ոստիկանապետը, ԱՀ Գլխավոր դատախազը և ԱՀ ԱԱԾ Տնօրենը»,- ասված է ԱՀ Ազգային Անվտանգության Ծառայության տարածած հաղորդագրության մեջ: