Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է, որ կոտրել են Վանաձոր Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը:

Հիշեցնենք, որ այն կոչվում է «Իմ քայլը» և խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ Գյումրիից սկսած քայլարշավը դեպի Երևան: