«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆրակցիան մտադիր է «քննության» ենթարկել նոր իշխանություններին եւ առաջարկելու է ԵԱՏՄ հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ստեղծել։ Նշենք, որ արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման ու դրանց գործունեության ոլորտների սահմանման վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ պետաիրավականից կրկին կառանձնացվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչպես անցյալում էր, եւ կրթության, գիտության հանձնաժողովին կմիանա սփյուռքի ոլորտը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: