«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․ 

«Հայրենակի'ց, ինչպես գիտես անցնող 2018 թվականը լեցուն էր Հայաստանի Հանրապետության համար և հայ ժողովրդի կյանքում տարբեր իրադարձություններով, որոնց մեջ գլխավորը Թավշյա հեղափոխությունն էր։ Այն ցնցեց հայ հասարակությունը արմատապես։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքական վերնաշենքին և, հատկապես, հայ ազգային և քաղաքացիական ինքնագիտակցությանը։ Այդ գործընթացը որոշակի հակասականությամբ և անհետևողականությամբ իր ավարտուն տեսքը ստացավ ԱԺ արտահերթ ընտրություններում։ Ձևավորվեց, սակայն, չբալանսավորված ԱԺ։ Ակնհայտ է, որ մինչև օրս հեղափոխությունը չի շոշափել հասարակության քաղաքական համակարգն ամբողջապես, տնտեսական ոլորտը, հոգևոր-մշակութային հարաբերությունները, հասկանալի չէ կառավարչական ապարատի բարեփոխումների տրամաբանությունը։ Վերափոխումներին անհաղորդ է կրթական համակարգն ամբողջապես։ Ընդսմին, չի շեշտադրվում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սեփական հումքի վրա ստեղծվելիք արդյունաբերական համալիրը, հոդաբաշխ բացատրություն չի տրվում հայրենադարձության պահանջին։ 
Ինչպես տեսնում եք խնդիրները բարդ են, այդուհանդերձ անլուծելի չեն։