Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող գեղեցկության սրահներից մեկում Ամանորի նախաշեմին հաճախորդից գումար են գողացել:
Տուժած կինը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կասկածյալների լուսանկարներն ու տեսանյութ:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին կնոջից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 275 հազար դրամ, անձնագրեր, բանկային քարտեր, սոցքարտեր, ոսկյա կուլոն:
Տեսանյութը՝ news.am-ի: