Ամանորյա տոները մոտենում են ավարտին և այն շատերի համար հանդիսացել է ավելորդ կիլոգրամներ կուտակելու առիթ։ Ձեռք բերված ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար պետք չէ շատ խիստ դիետա պահել, այլապես չեք խուսափի առողջական խնդիրներից: Կտրուկ անցումը գերսնուցումից սովի՝ ակնհայտ օգուտ չի տա:

Տոներից հետո առաջին բանը, որն անհրաժեշտ է անել, օրգանիզմի բեռնաթափումն է։

Բեռնաթափման տեսակը կարող եք ընտրել ըստ ձեր նախապատվության։ Մածուն, խնձոր, կաթնաշոռ, մանդարին, բրինձ կամ հնդկաձավար. ընտրեք  նշված մթերքներից որեւէ մեկը եւ ողջ օրվա ընթացքում կերեք միայն դա։

Տոներից հետո քաշից ազատվելու եւս մեկ լավ տարբերակը աղցաններ ուտելն է։ Յոթ օր շարունակ կերեք միայն բանջարեղենային աղցաններ։ Դրանց բաղադրության մեջ չպետք է լինի մայոնեզ։ Սննդակարգը կարող է լրացվել անյուղ կաթնաշոռով, կանաչ խնձորով, թուրինջով։

Ի դեպ, նման սննդակարգը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաեւ բարելավել մաշկի վիճակը։

Արագ արդյունքի հասնելու համար չպետք է մոռանալ նաեւ մարզվելու մասին։ Օրվա մեջ դրան հատկացրեք 30-40 րոպե, կամ մարզվեք շաբաթը 3 անգամ 1-2 ժամ։ Այսպիսով ոչ միայն կնիհարեք, այլ նաեւ կունենաք գեղեցիկ, հավասարաչափ ու գրավիչ մարմին։

Ամանորից հետո դիետայի մոտավոր ճաշացանկը.

Առաջին նախաճաշ. դիետիկ շիլա և գազարի աղցան՝ շատ քիչ ձիթապտղի յուղով, ինչպես նաև գրեյպֆրուտ (նարինջ, խնձոր) և ոչ քաղցր թեյ կամ սուրճ:

Երկրորդ նախաճաշ. թթու կաղամբով աղցան՝ բուսական յուղով, մի կտոր հավի միս (որպես տարբերակ խաշած ձու) և մրգային հյութ՝ առանց շաքարի:

Ճաշ. բանջարեղենային ապուր, կանաչ խնձոր (կիվի, նարինջ) և գազարի հյութ՝ մեկ կաթիլ բուսայուղով: Ընթրիք. ծովամթերք կամ ձուկ, ինչպես նաև բանջարեղենային ռագու, կանաչ խնձոր և քաղցր թեյ:

Քնելուց առաջ. անյուղ կեֆիր: