Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանաբաշխությունը: 76-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակին է արժանացել «Բոհեմյան ռապսոդիա» կենսագրական ֆիլմը, որը պատմում է Queen խմբի մասին և կատակերգական «Կանաչ գիրք» կինոնկարները:

«Բոհեմական ռապսոդիան» կինոնկարում Ֆրեդիի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասան:

Լավագույն դրամատիկ կին դերասան է ճանաչվել Գլեն Քլոուզը «Կինը» ֆիլմում խաղացած դերի համար:

Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» «Ոսկե գլոբուս» է ստացել լավագույն կատակերգություն/մյուզիքլ անվանակարգում:

Մահերշալա Ալին ճանաչվել է երկրորդ պլանի լավագույն դերասան, իսկ Ռեջինա Քինգը՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:

Լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգում հաղթել է «Ամերիկացիներ» սերիալը: