ՌԴ Կենտրոնական և Պրիվոլժյան դաշնային շրջաններում առաջիկա երկու օրերին նորմայից ցածր ջերմաստիճան է կանխատեսվում:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ մարզային օդերևութաբանական կայանի կայքը, երկրի որոշ հատվածներում սպասվում է մինչև -27 աստիճան ցուրտ:
Մոսկվայում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -20 աստիճան, հնարավոր են տեղումներ՝ ձյան տեսքով: