Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հունվարի 1-ին հատել է Ռուսաստանի սահմանը: Այս մասին հայտնել Ղազախստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ժանեթ Սուլեյմենովը:

«Նա Ռուսաստանի սահմանը հատել է Պավլովսկի մարզից: Դա մենք բացահայտել ենք օպերատիվ հետախուզական աշատանքների արդյունքում: Նա սահմանը հատել է հունվարի 1-ին Ժամը 22:00-ից:Նրան ձերբակալելու համար Ռուսաստան է ուղարկվել երկու օպերատիվ-քննչական խումբ, իսկ Հայաստան մեկ խումբ »,-ասել է Սուլեյմենովը:

Այս մասին գրում է Tengrinews.kz-ը: