Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։ 

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։ 

Ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ և, ըստ նախնական տեղեկությունների, կրակն առաջացել է դրանից, և դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ առաջինը նկատել է շենքը սպասարկող էլեկտրիկը։ 

Մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 77-ամյա Իզիդա Աբգարյանն էր, ով բնակվում էր միայնակ։