Իրավիճակը Երևան-Էջմիածին մայրուղու վրա շարունակում է լարված մնալ: Ոստիկանության և գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների միջև այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել:
Ըստ էության, բողոքը կրում էր խաղաղ բնույթ և նոր Հայաստանի ոստիկանության արձագանքն այս դեպքում կարելի է անհամաչափ անվանել՝ վերջիններս բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, նույնիսկ վնասել երիտասարդներից մի քանիսի ավտոմեքենաները:
Ավելորդ չի լինել նշել՝ Էջմիածնում խոսակցություններ են պտտվում, որ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպվող ակցիաների հետևում կանգնած են «Դոն Պիպոն» և «Լենինգրադի Տիկոն», և ինչպես երևում է՝ ոստիկանությունը չի պատրաստվում հանդուրժել նրանց գործողությունները: Այն, ինչը կարելի էր Նիկոլ Փաշինյանին, արգելված է Դոն Պիպոյին...