Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրակարգային հարցերից մեկը Հաշվիչ հանձնախմբի ստեղծումն էր: Հանձնախումբը պետք է կազմված լինի 7 անդամից: «Իմ քայլը» պետք է ունենա հինգ անդամ, իսկ «Բարգավաճ  Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները մեկական անդամ: Խմբակցությունները ներկայացրել էին իրենց անդամներին:

ԱԺ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկվելու համար «Իմ քայլը» դաշինքից ներկայացվել են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և Մարիա Կարապետյանը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց նիստը վարող Կնյազ Հասանովը:

«Լուսավոր Հայաստան»-ից ներկայացվել է Աննա Կոստանյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Շաքե Իսայանը:

Ըստ Հաշվիչ հանձնախմբի ստեղծման ընդունված կարգի՝ Կնյազ Հասանովը առաջարկեց հանձնախմբի անդամներին նիստ գումնարել և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար: