Այսօր՝ հունվարի 14-ին, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ գրանցմանը մասնակցելիս պատգամավորները սխալ են սեղմել կոճակները: Գրանցվել էր 100 պատգամավոր, իսկ 32 պատգամավոր չէր գրանցվել:
Կնյազ Հասանովն ասաց, որ գուցե ճիշտ կոճակ չեն սեղմել, որից հետո պատգամավորները նորից նախապատրաստվեցին գրանցման:
2-րդ անգամ քվեարկելուց հետո չգրանցվեց արդեն 12 պատգամավորի ներկայությունը, ինչից հետո նիստը նախագահող Կնյազ Հասանովն ասաց, որ քարտուղարությունում կկարգավորեն այդ հարցը: