Ես կարծում եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն դեսպաններից է եղել և որպես ապացույց կարող ենք բերել և՛ ցեղասպանության 100-ամյակի առիթով Վատիկանում տեղի ունեցած հայտնի պատարագը, և՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը Վատիկանի կողմից, ինչպես նաև Հռոմի պապի այցը Հայաստան:
Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի կարծիք ունի Վատիկանի նախկին դեսպանի գործունեության մասին, ասաց «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: