«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6 ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երեխայի մահվան վերաբերյալ պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Պարզաբանման մեջ նշվում է, որ երեխան, որը բնակվում էր Աշտարակ քաղաքում, այս տարվա հունվարի 12-ին ժամը 21:50-ին հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
«Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացմամբ, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթներիկաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներումբացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց էկացվել արհեստական շնչառության:

Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղիբորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չենհայտնաբերվել: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և հունվարի 16-ին ժամը 00:30 երեխան մահացել է»,-ներկայացվում է գրառման մեջ:

Սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն, որ գրիպից  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել: Որոշ լրատվամիջոցներ, առանց ճշտելու տեղեկությունը, տարածել են, որ Հայաստանում երեխաներ են մահանում վիրուսից: