Շանթ հեռուստաընկերության՝ հունվարի 22-ի գլխավոր լուրերի թողարկման ժամանակ զավեշտալի և հետաքրքիր դեպք տեղի ունեցավ:
Լուրերի մեկնաբան Նաիրի Հոխիկյանը չկարողացավ ճիշտ արտաբերել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկիի անունը: Նա առանձին ասաց Դե սուկի և այդ բառից հետո չէր կարողանում հավաքվել և շարունակել խոսքը, անընդհատ ծիծաղում էր:
Պետք է նկատել, որ Հայաստան գործուղված տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններից շատերի ազգանուններն են զվարճանքի առարկա դառնում:
Տեսանյութը՝ armdaily.am-ի: