Աջարիայի եւս երկու բնակիչներ՝ 48-ամյա մի կին եւ 33-ամյա մի տղամարդ, ինչպես ենթադրվում Է, մահացել են H1N1 վիրուսից բարդացումների հետեւանքով, ինչի մասին հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:

Կինը հիվանդանոցում բուժվում Էր հունվարի 12-ից: Ինչ վերաբերում Է տղամարդուն, սկզբնապես նա բարձր ջերմությամբ տեղափոխվել Էր տեղի ինֆեկցիոն կլինիկա, իսկ ավելի ուշ՝ Բաթումի ռեֆերալ հիվանդանոց: Հիվանդի բուժումից դժգոհ ընտանիքը որոշում Է ընդունել նրան տեղափոխել Թուրքիա՝ Տրապիզոն քաղաքի հիվանդանոց: Թուրք բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդուն: Այս պահի դրութամբ, պաշտոնական տվյալներով՝ Աջարիայում H1N1 վիրուսով պայմանավորված բարդացումներից մահացել Է վեց մարդ, իսկ ամբողջ Վրաստանում՝ 19 մարդ: