Ֆեյսբուքի օգտատեր Արմեն Հայրապետյանը տեսանյութ է հրապարակել, որում երևացող 300 գուցե ավելի շատ ռուսական մեքենաների ավտոշարասյունը Գյումրիից շարժվում է դեպի Կամխուտ։ Տեսանյութում երևում են դաշտի տարբեր հատվածներում կանգնած մեծաթիվ տանկեր, փողոցներին կանգնած զինվորականներ։
Արմեն Հայրապետյանը տեսանյութը մեկնաբանելիս նշում է, որ լինելով տվյալ բնակավայրի բնակիչ, առաջին անգամ է նման բան տեսնում։
«Մտահոգության տեղիք տվեց այս տեսարանը։ Հարգելիներս, չեմ ցանկանա խուճապ տարածվի, բայց չեմ էլ կարող չկիսվել ձեզ հետ։ Տարածեք։ Նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ եմ տեսնում։ Տպավորություն է՝ ոչ թե զորավարժություն է, այլ՝ չգիտես ինչ»,- նշում է նա։