Մոսկվայում այսօր՝ հունվարի 25-ին, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: Նրանք քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության հարցը:
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով. «Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը եւ փոխգործակցության այլ ասպեկտներ»,-ասված է հաղորդագրությունում: