«Ես երկու տարի ծառայել եմ բանակում, հպարտ եմ դրա համար։ Ինչ-որ տեղ կա անարդարություն, որ ինչ-որ մեկը քո տարիքին է և չի ծառայել բանակում, երկու տարի ավել է սովորել, քեզանից առաջ է ընկել, կա էս խնդիրը և միշտ է եղել։
Պետական այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, գոնե իրենց որդիներին պետք է ուղարկեն բանակ, բանակը չպետք է լինի բանվորագյուղացիական բանակ, այսինքն՝ պետք է բանակ գնան միջին խավի, հարուստ խավի ներկայացուցիչները, բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև»,-այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը հավելեց, որ պետք է շարունակվի բանակից խուսափողների, հետախուզման մեջ գտնվողների նախագիծը, որովհետև հարյուրավոր մարդիկ սպասում են այդ օրենքի ընդունմանը, որ կարողանան վերադառնալ հայրենիք։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։