Այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ նրա, այնուամենայնիվ, նոր իշխանության ժամանակ փոփոխություն եղե՞լ է, թե՝ ոչ, ասաց.
«Ոչ մի փոփոխություն չի եղել: Պառլամենտում հիմա նրանք են, ովքեր քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ:
Քայլող իշխանությունը մեծ շանսեր ունի Օլիմպիական խաղերում մրցավազքին մասնակցելու:
Հաջորդ փոփոխություն այն է, որ պարգևատրումներն են ավելացել։
Պարգևատրվել են այն մարզպետները, որոնք տարբերել են կիլոմետրը հեկտարից»։