Կառավարության որոշմամբ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունվարի 31-ի նիստում:  

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» լուծարելու կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ին՝ իր ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար: