Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փետրվարի 2-ին ժամը 5:30 հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեպքի վայր է մեկնել է օպերատիվ խումբը, ճշտել են կատարողի ինքնությունը: Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ` անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: