ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրհներգի փոփոխության մասին խոսակցություններին, նշեց․
«Կարծում եմ` խորհրդանիշները փոխելու հետ կապված պետք է լինել չափազանց զգուշավոր, չի կարելի ամեն առիթով դիտարկել փոփոխությունների հարցը։ Պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ օրակարգում պարզապես նման հարց չկա»,- ասաց նա: