
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ «ԱԹԵՆՔ» ընկերությունը փակման վտանգի առաջ է կանգնած: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը ԱԹԵՆՔ-ի ֆինանսական լուրջ խնդիրներն են. «Մաս-մաս փակվում է, ներսում իրավիճակը լարված է»,- փոխանցեց աղբյուրը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԹԵՆՔ ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանից, սակայն մեզ փոխանցեցին, որ նա շատ զբաղված է և չի կարող զրուցել մեզ հետ: Իսկ մարքեթինգի և էյջ ար բաժնի աշխատակիցները նախ երկար- բարակ հետաքրքրվեցին, թե որտեղից մեզ նման տեղեկությունը, ապա հերքեցին այն, ասելով, որ լուրը «հերյուրանք է և ընկերությունը ֆինանսական ոչ մի խնդիր չունի»:
Հիշեցնենք, որ ԱԹԵՆՔ ընկերությունը 2009 թվականին Ալբերտ Երիցյանի կողմից վաճառվել է Ադամյան եղբայրներին, որոնք նաև «Սանդորա» բնական հյութերի արտադրությամբ են զբաղվում: Ադամյան եղբայրները բացի ԱԹԵՆՔ-ից և «Սանդորա»-ից, նաև այլ ընկերությունների սեփականատերեր են: