Հռոմում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի  կոնգրեսը, որի ժամանակ ընտրվել է կառույցի նախագահ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է Ալեքսանդեր  Չեֆերինը:

Չեֆֆերինը կառույցը կգլխավորի մինչև 2023թ.-ը: 51-ամյա Չեֆերինը պաշտոնի միակ հավակնորդն էր:

Նա ՈւԵՖԱ-ն գլխավորում է 2016թ.-ից: