Բրազիլիայի խորհրդարանի նորընտիր սենատոր Անա Պաուլա դա Սիլվան երդմնակալության արարողության ժամանակ կարմիր համարձակ կոմբինիզոնով էր ներկայացել, ինչն էլ սոցցանցերում քննադատությունների առիթ է դարձել: Օգտատերերը նրա տեսքը չափից դուրս վուլգար են համարել: 

Տեսնելով, թե ինչ արձագանք է առաջացրել իր հագուստը, սենատորը սոցցանցում գրել է. 

«Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, սակայն դա որևէ ընդհանուր բան չունի իմ աշխատանքի հետ: Ես չեմ պատրաստվում փոխել կենսակերպս միայն այն պատճառով, որ այժմ խորհրդարանի անդամ եմ»: