Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արարատ Միրզոյանը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին:
Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը փետրվարի 12-ին կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովի նիստ հրավիրելու մասին հայտարարությունը:
Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և ուղարկել խորհրդարանի քննարկմանը: