Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ: Հերքելով տարածված լուրերը, խոսնակը պնդեց. «Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»: 

ՀՔԾ խոսնակը չմեկնաբանեց, թե այդ դեպքում ինչ կարգավիճակ ունի Սերժ Սարգսյանը. միայն նշեց, որ մյուս հարցերին պատասխանել չի կարող:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբանը հաստատել էր, որ իր պաշտպանյալը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։