ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Great Valley» ընկերությունը, որը հայտնի է ռուսական շուկայում, արդեն 21 տարեկան է։
Retail.ru-ին տված հարցազրույցի ժամանակ Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց ընկերության կողմից կոնյակների ստեղծման նախապատմությունը․ «Ընկերությունը ստեղծելու պահից մենք պատրաստել ենք կոնյակներ, որոնք իրենց որակով հայտնի են ռուսական շուկայում՝ իրենց որակով, օրինակ՝ «Արարատը», «Տիգրան Արքան»։ Պետք է նկատեմ, որ մեր արտադրանքի որակն ապահովում է Ռոբերտ Ազարյանը, որը շուրջ 37 տարի աշխատել է Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում, իսկ 21 տարի է աշխատում է մեզ հետ»։
Արզաքանցյանը խոսելով շուկայում ունեցած հաջողությունների մասին՝ նշեց, որ այս տարիների ընթացքում ստացել են բազմաթիվ շքանշաններ, իսկ 30 տարեկան«Տիգրան Արքա» կոնյակը մշտապես «Գրանդ Պրի» մրցանակին է արժանացել. «Մենք մեր կոնյակի որակը ցույց ենք տալիս ողջ աշխարհին։ Դրա համար մրցանակների ենք արժանացել ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Անգլիայում, Գրեմանիայում, Ֆրանսիայում, Կիևում։ Մեր կոնյակը փորձելուց հետո, ոչ ոք չի ցանկանում այլ բան փորձել, իսկ այն խմելուց հետո ոչ ոքի գլուխը չի ցավում», - նշեց Արզաքանցյանը։
Վերջինիս խոսքով Հայաստանում ունեն կոնյակի 4 գործարան և համարվում են ամենախոշոր ալկոհոլային ընկերություններից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում