«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքվեց, որ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչո՞ւ չափելի ցուցանիշներ չկան ծրագրում: Նա հարցրել է նաև, որ եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ:
«Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ որ մենք ասում ենք 2023 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ չափելի չէ: Շատ կոնկրետ ցուցանիշ է, ավելի կոնկրետ չի լինում՝ պետք է ծայրահեղ աղքատություն չլինի: Հիմա, եթե գրենք, որ աղքատությունը պետք է 7 տոկոսով կրճատվի, ձեր խմբակցությունն ի՞նչ էր անելու՝ ասելու էր կառավարությունն ասել է 7 տոկոս, բայց 5 տոկոսո՞վ է կրճատել, շատ վատ է, անմիջապես թող հրաժարական տա», – ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից որոշ հարցեր և ելույթներ լսելիս առյուծի անեկդոտն է հիշում.
«Ձեր կուսակցության պատգամավորների հարցերը ինձ առյուծի անեկդոտն են հիշեցնում:
Ասում է, որ անապատում առյուծը հետևիցդ ընկած լինի, ի՞նչ կանես. ասում է` ծառը կբարձրանամ, հետո ասում է` ծառ չկա, ասում է` սարը կբարձրանամ, ասում է` չէ, սար չկա, ասում է` չհասկացա՝ դու իմ կողմից ե՞ս, թե՞ առյուծի, հիմա ձեր ուզածն ի՞նչ է, որ էդ փոփոխությունը լինի՞, թե՞ որ չլինի:
Ձեր հարցերի կոնտեքստում այն եմ զգում, որ դուք վախում եք ոչ թե նրանից, որ այդ ծրագիրը չի իրականանա, այլ՝ որ կիրականանա: Եթե դրանից եք վախում՝ ճիշտ եք անում»,-ասել է Փաշինյանը
Մանրամասները՝ տեսանյութում: