«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն, ով  հունվարի 14-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ իր ելույթում գրաբարով մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը, ինչը սոցցանցերում բազմաթիիվ քննարկումների ու քննադատությունների առիթ հանդիսացավ, այս անգամ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միտք մեջբերեց ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոյի ստեղծագործություններից: 

«Շառլ Լուի Մոնտեսքյոն ասում է՝ մի՛ պատմեք ինձ, թե ինչպիսի օրենքներ ունեք դուք, պատմեք, թե ինչպես եք դուք այդ օրենքները կատարում»,-ասաց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: