«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմության քննադատություններին: Նա կատակով ասաց.

«Դուք ասում եք՝ ծրագրում թվեր չկան, միգուցե բացի թվերից, նկարներ է՞լ եք ուզում լինեն, կամ, ասեք՝  նենց ծրագիր բերեք՝ սկաները պահենք վրեն՝ վարչապետը միջից դուրս գա ու ասի՝ ինչ է ուզում անի»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը, ինչն առաջացրեց պատգամավորների ու վարչապետի ծիծաղը: