«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում նշեց, որ նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ազատ, արդար ընտրություններն են:
«Եթե նախկինում գողանում էին քվեախցիկները կամ անջատում էին հոսանքը, որպեսզի փոխեին քվեաթերթիկները, այսօր նման բաներ չկան և չեն կարող լինել: Շատ հաճախ ասում են՝ ՀՀԿ-ի օրոք այդպես չէր: Եթե ՀՀԿ-ի օրոք այդպես չէր, գնացեք-միացեք ՀՀԿ-ին և վայելեք»,-ասաց Հովհաննիսյանը: