«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը  ԱԺ իր ելույթում, դիմելով վարչապետին, ասաց, որ նա  քննադատություններն ընդունի որպես մտահոգ  քաղաքացիների ցանկություն՝ օգնելու կառավարությանը: 

Իր ելույթի վերջում Բագրատյանն, անդրադառնալով կոռուպցիային, ասաց. «Մենք մինչև վերջ պետք է քանդենք տարիներով կուտակված կոռուպցիոն համակարգերը: Չկա այլևս կոռուպցիա, բայց կան նախորդից մնացած մնացորդներ»: