Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ազգականը մի քանի օր է՝ չի արձագանքում դռան ու հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով 10-րդ հարկի թիվ 78 բնակարանի դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 53-ամյա Արման Առաքելյանի կիսաքայքայված դին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիով խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արամ Այվազյանի և համայնքային ոստիկաններ Արամ Ենգիբարյանի, Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վարում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Քալաշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ փրկարարները , ոստիկանները, քննիչն ու դի տեղափոխող բրիգադը մեծ դժվարությամբ են աշխատանքներ կատարել, քանի որ տան հոտը դժվարացնում էր նրանց աշխատանքը: