ՏԻՄ ընտրություններն ավարտված են, բոլոր ընտրատեղամասերը ժամը 20։00-ին փակվել են։  

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ էին: