Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը պարգեւավճարները պետական բյուջե վերադարձնելու պահանջով ստորագրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հասարակական խմբի ղեկավար Իրինա Հարությունյանը։
«Պետբյուջեից մոտավորապես 4 միլիարդի չափ գումար են յուրացրել պետական պաշտոնյաները, մասնավորապես, մարզպետներ։ Իրենք բացատրեցին, որ օրենքով սահմանված կարգով է, դրանք պարգեւավճարներ են, բայց մենք կարծում ենք, որ դա սխալ է, քանի որ դա նոր իշխանությունների օրենքը չէ, այլ հին իշխանությունների։ Եթե դա պարգեւավճար է իրենց կատարած աշխատանքի համար, մենք իրենց աշխատանքը չենք տեսել ոչ մի խրախուսման արժանի աշխատանք չենք նկատել ոչ մարզերում, ոչ նախարարություներում։ Ուստի մենք կարծում ենք, որ ապօրինի գործառույթ է իրականացվել եւ պահանջում ենք, որ այդ գումարները վերադարձվեն պետբյուջե, քանի որ ավելի գլոբալ խնդիրներ ունենք»,–ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։