Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի շատ մեծ մասը, որպես սեփականատեր, գրանցված են օֆշորային ընկերություններ։
Այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աաց, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը։
«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։
«Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժի, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։