Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ Քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ամփոփիչ ասուլիս է հրավիրել։
Վեց ամսվա ընթացում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի վրա եղել է 859 մլն 55 հազար դրամի մուտք, որից ծախսվել է 236 մլն դրամ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ այս ամիսների ընթացքում հիմնադրամի միջոցներով երկու գործուղում է եղել դրամահավաքի նպատակով, որից առաջինի համար ծախսվել է 832 հազար դրամ, արդյունքում հավաքագրված գումարը կազմել է 98 մլն 440 հազար դրամ, մյուս գործուղման համար ծախսվել է 3 մլն 642 մլն դրամ, որի արդյունքում հավաքագրվել է 75 մլն դրամ:
Անդրադառնալով «City of smile» բարեգործական հիմնադրամին՝ Հակոբյանը նշեց, որ մինչ այս պահը հիմնադրամ մուտք է կատարվել 264 մլն դրամ՝ 85 անհատների և կազմակերպությունների կողմից:
Աննա Հակոբյանը խնդրեց, որ առողջապահական, անհատական դիմումներով «Իմ քայլը» հիմնադրամին չդիմեն, քանի որ նույնքան գումար անհրաժեշտ կլինի, եթե սկսեն անհատական դիմումները ծածկել և գումար տրամադրել։