Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու հնարավորության հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է ՀՀ առաջին նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելը:

«Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ: Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ՝ մենք կհարուցենք քրեական գործեր»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատում է տարբեր ուղղություններով, և եթե լինեն փաստեր՝ իրենք կհրապարակեն: