«Ես որևէ բան անգիր ասել չեմ սիրում»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես է պատասխանել իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, որ Թումանյանի ամենահայտնի քառատողը կարդացել է թղթից և ոչ թե անգիր ասել:
Նախարարը նաև նշեց, որ իր համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ միայն թերթից կարդալն է խնդիր առաջացրել: Կան մարդիկ, որ անգիր անել չեն սիրում:
«Ես ունեմ ռուսական կրթություն և ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար: Նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայ գրականությունն ու հայոց լեզուն, և դրա համար եմ հիմա պայքարում, որ անգիր ասելիս մեր աշակերտները՝ ապագա քաղաքացիները խնդիրներ չունենան»,- ասաց Արայիկ Հարությունյանը: