Ոստիկանության Էրեբունու բաժին փետրվարի 20-ին ժամը 02.25-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Հարություն Մ.-ն, որը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է անհայտ հանգամանքներում:

 Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 23-ին ժամը 20.30-ին ինքնակամ բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Հովհաննես Պ.-ն և բացատրություն տվել, որ փետրվարի 20-ին ժամը 02.00-ին Սարի թաղի 5-րդ շարքում Հարություն Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: