Այս ճանապարհն արդեն հարթվում է, գնում ենք առաջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին:
«Քրեական գործեր կան հարուցված, և մենք բոլորս ակտիվ հետևում ենք այդ պրոցեսին: Ես հույս ունեմ, որ բացահայտվելու է ամբողջությամբ, համենայն դեպս, իշխանություններն են պնդում, որ Մարտի 1-ը բացահայտված է, ես հույս ունեմ, որ նաև դատարանում կտեսնենք և′ կազմակերպիչներին, և′ սպանողներին, հասարակությունը կգնա դեպի հաշտեցում»:
Մարուքյանը նշեց, որ ապագա քաղաքական համակարգն այնպես պետք է կառուցել, որ այն լինի ժողովրդավարական, լինի ազատ, թափանցիկ, հաշվետու և այդ դեպքում մենք այլևս Մարտի 1-ի խնդիր չենք ունենա: