Գործարար Խաչատուր Սուքիասյանն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ-ում ադամանդագործության ոլորտին, հայտարարել է, որ ՀՀ-ում կսկսեն ադամանդ մշակել, ինչի արդյունքում կունենանք շուրջ 3000 աշխատատեղ։
«Ես ինքս ծանոթ եմ մարդկանց, ովքեր Հոնգկոնգից, Դուբայից գրասենյակները տեղափոխում են Հայաստան: Աբովյան քաղաքում մի մեծ շենք են վերցրել, վերակառուցում են, և մայիս-հունիսին բացելու են, մոտ 3000 մարդ աշխատելու է: Հայկական ոսկերչությունը կարող է այդ արտադրանքը վերցնել, քանի որ մշակված ադամանդը ներկրվում է», - նշել է Խաչատուր Սուքիասյանը:
Մանրամասները՝ 1tv.am-ի տեսանյութում։