Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը քննարկել է բազմաթիվ հարցեր՝

սկսած Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև ընթացիկ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներ:
«Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության բարձր մակարդակը: Ես շեշտեցի, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վճռականությունը և Եվրամիության հետ փոխգործակցությունը խորացնելու քաղաքական կամքն ավելացել է»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տարին արդեն սկսվել է բարձր մակարդակի քաղաքական այցելություններով, ու ինքը վստահ է, որ առաջիկա ժամանակահատվածում այն կշարունակվի շատ կարևոր զարգացումներով ու իրադարձություններով, որոնք կնպաստեն քաղաքական երկխոսությանն ու գործընկերությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: