Այսօր՝ մարտի 6-ին, նորընտիր Ազգային ժողովն ընդունեց առաջին օրենքները: 111 կողմ, 2 դեմ ձայնով ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է:
Իսկ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» նախագիծը ընդունվեց միաձայն: Կողմ քվեարկեցին 116 պատգամավոր: Այս օրենքի նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը