Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական 6 և նախագահական 5 ընտրություններ և 3 հանրաքվե, բայց այդ բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Մենք էստեղ ենք, որովհետև ստացել ենք ընտրողի քվեն: Ոչ մեկի ձայնը ո՛չ խլել ենք, ո՛չ կեղծել»,-ասաց Հովակիմյանը: