ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին արտոնագրային վճարներից ազատելու որոշմանը: Նա հույս հայտնեց, որ այդ ոչ հսկայական, բայց շոշափելի միջոցները տաքսու վարորդները կներդնեն իրենց ծառայությունների որակը բարձրացնելու համար:
«Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տաքսու վարորդ ինչ-որ իմաստով Հայաստանի իմիջը ձևավորող անհատ է: Մենք զբոսաշրջության մասին ենք խոսում, ռազմավարություն մշակելու մասին ենք խոսում, տնական շորերով, չստերով տաքսի վարող մեր հայրենակիցների օգնությունը մեզ պետք է այդ հարցով, պետք է, որ իրենց աշխատանքին լուրջ վերաբերվեն՝ սկսած մեքենայում ծխելուց մինչև արտաքին տեսք»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ տնտեսական հեղափոխության իմաստով այդ բոլոր կոմպոնենտները շատ կարևոր են, ասաց, որ երկար տարիներ այս հարցը չի լուծվում, իրենք ռեպրեսիվ մեթոդների չեն ուզում գնալ: